Անընդունելի է չմասնակցել գումարի հավաքագրմանը. քաղաքապետը՝ ավտոբուսի վարորդների մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հանձնարարել է հաջորդ նիստին ներկայացնել ավտոբուսների համակարգի ֆինանսական հաշվարկները։ Քաղաքապետը նշել է, որ անհրաժեշտ է ներկայացնել ոչ միայն ընթացիկ տարվա ծախսերի ամբողջական պատկերը, այլ նաև պարզաբանել, թե ինչի համար են պահանջվում հավելյալ ֆինանսական միջոցներ և արդյոք առկա են սխալ հաշվարկներ։
Ավինյանը նաև անդրադարձել է ավտոբուսների սպասարկման և անսարքության խնդրին՝ ընդգծելով, որ համակարգում առկա թերությունները պետք է հստակ գնահատվեն և ներկայացվեն հիմնավորված տվյալներով։
Առանձնահատուկ շեշտադրում է արվել նաև վարորդների մասնակցության վրա։ Քաղաքապետը նշել է, որ անընդունելի է գումարների հավաքագրման գործընթացում վարորդների ներգրավված չլինելու հանգամանքը:
«Չի կարող լինել իրավիճակ, երբ վարորդները ստանում են համապատասխան վճարում, բայց որևէ կերպ չեն մասնակցում գործընթացներին։ Հավաքագրումից կախված են նաև արտաժամյա վճարումները»,- նշել է Ավինյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը վարորդների մեղքը չէ, այլ կառավարման մոտեցման հետևանք է, որը պետք է փոխվի։
Քաղաքապետը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում ապահովել հստակ արդյունքներ և ներկայացնել կատարված աշխատանքի գնահատականը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում