Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը
Հայաստանում կգործարկվի ծրագիր, որով բազմազավակ ընտանիքները կկարողանան պետության աջակցությամբ բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել։ Համապատասխան նախագիծը հրապարակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Նախագծի նպատակն է բարձրացնել բազմազավակ ընտանիքների համար բնակարանային հասանելիությունը և բարելավել նրանց կենսապայմանները։ Ըստ հիմնավորման՝ ներկայում գործում է միայն մեկ բնակարանային աջակցության ծրագիր, որի շրջանակում տրամադրվում է միանվագ աջակցություն, իսկ վարկերի մարումը կատարվում է շահառուների կողմից։
Նոր ծրագրով առաջարկվում է տրամադրել 100 տոկոս սուբսիդավորում՝ հնարավորություն տալով ընտանիքներին ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն։ Նախագծով նախատեսվում է յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով հատկացնել 4 մլն դրամ։ Եթե ընտանիքը նախընտրի բնակվել գյուղական բնակավայրում, ապա կտրամադրվի լրացուցիչ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել հողամաս ձեռք բերելու կամ տան կառուցման համար։
Նախնական տվյալներով՝ Հայաստանում կա 643 ընտանիք, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Նրանցից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, իսկ մնացածը՝ ավելի մեծ թվով երեխաներ։ Ծրագրով նաև սահմանվում է նվազագույն բնակմակերես՝ յուրաքանչյուր անձի հաշվով 10 քմ։ Օրինակ՝ 6 երեխա ունեցող ընտանիքի համար անհրաժեշտ նվազագույն մակերեսը գնահատվում է 80 քմ, որի համար կարող է տրամադրվել շուրջ 24 մլն դրամ աջակցություն։
Նախագծի իրականացման համար առաջիկա 10 տարիներին պետական բյուջեից կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ՝ պայմանով, որ բոլոր շահառու ընտանիքները մասնակցեն ծրագրին։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում