Աշտարակում 11 միլիոն դրամի հրեշտակ են գնել. ճոխ Նոր տարի են անում, քաղաքապետն էլ խառն է
Աշտարակում 2018 թվականը ճոխ են դիմավորելու: ՀՀ ֆինասների նախարարության գնումների պաշտոնական համակարգից տեղեկանում ենք, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը դեկտեմբերի 13-ին, պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Եղիսաբեթ Ալմազյանի հետ:
Վերջինս պայմանագրի շրջանակներում պարտավորվել է ապահովել Աշտարակի տոնական արդուզարդի պարագաները: Ուշագրավն այն է, որ Աշտարակի տնտեսագետ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը ոչ ավել եւ ոչ պակաս մոտ 3000 տոնածառի լույս եւ այլ զարդարանքի պարագաներ է գնել, որի համար վճարել է 18 մլն դրամ:
Մասնավորապես, Շահվերդյանի տոնական ցուցակում ներառված է 80 հատ հրեշտականման զարդ, որոնցից յուրաքանչյուրը, ըստ գնումների տեղեկագրի արժե 140 հազար դրամ: Հրեշտակների համար հատկացվել է 11 մլն 200 հազար դրամ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «2018» գրության համար քաղաքապետարանը վճարել է 190 հազար դրամ:
Համայնքային բյուջեի հաշվին կատարվող ճոխ գնումների թեմայով՝ «Հայկական ժամանակ»-ը փորձեց զրուցել Թովմաս Շահվերդյանի հետ: Սակայն, ինչպես քաղաքապետարանից տեղեկացրեցին, Շահվերդյանն Աշտարակի փողոցներում է, վերահսկում է քաղաքի զարդարման աշխատանքները, քանի որ այսօր երեկոյան տեղի է ունենալու «լույսերի հանդիսավոր միացման արարողությունը»:
«Հայկական Ժամանակ»-ը թեմայի շուրջ զրուցեց Շահվերդյանի տեղակալ Գեւորգ Եղիազարյանի հետ: Հարցին, թե Աշտարակի միջոցները թույլ տալիս են նման ճոխ Նոր տարի անել, Եղիազարյանը պատասխանեց.
«Եթե բյուջեն թույլ չտար, նման ճոխության չէինք գնա»,- ասաց Եղիազարյանը:
Տեղեկացնենք, որ Աշտարակի բյուջեն մոտ 707 մլն դրամ է: Դիտարկմանը, թե անհրաժեշտություն էր նման սոցիալական ծանր պայմաններում 18 մլն դրամ հատկացնել Ամանորին, Եղիազարյանը մեկնաբանեց.
«Աշտարակ քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում մատնանշված են համայնքի բոլոր հիմնախնդիրների առաջնահերթություններն՝ ըստ տարիների: Ամանորյա միջոցառումների կազմակերպումն առաջնահերթությունների մեջ չի մտնում: Երկրորդ՝ նման գումարը, որ ծախսել են, դա մեծ գումար չէ համեմատած այլ քաղաքների ծախսերի հետ»:
ՍիվիլՆեթ-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի Աշտարակի համայնքնապետարանը 19 մլն դրամ էր հատկացրել Նոր տարվա զարդարանքին: Եղիազարյանի փոխանցմամբ, որոշ պարագաներ նախորդ տարվանից են մնացել, իսկ շարքից դուրս եկածներն էլ նորերով են փոխարինել:
«Որոշները վնասվել են, որովհետեւ դա թանկարժեք գույք չէ, այլ մեկ կամ երկու անգամյա օգտագործման է»,- մանրամասնեց քաղաքապետի տեղակալը:
Ի դեպ, սա Աշտարակի քաղաքապետի տոնական առաջին ճոխ առեւտուրը չէ: Մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առթիվ կինոդիտումների տոմսեր եւ օծանելիքներ էր գնել կառույցի աշխատակցուհիների համար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ