«Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մի շարք անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավարի կողմից Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավարին՝ Ս.Կ.-ի դատական նիստերին և այլ ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Մասնավորապես՝ 2026 թվականի հունվարին Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավար Գ.Գ.-ն «Ֆեյսբուք»-ի միջոցով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ում գրանցվել է որպես ծրագրերի իրականացման մասնագետ, որից հետո վերջինիս ուղորդել են գնալ և ներկայանալ ՀԿ-ի՝ Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ին՝ հետագա գործողություններին ծանոթանալու համար:
Հետևելով հրահանգներին՝ Գ.Գ.-ն հունվարին հանդիպել է գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ին, տեղեկացել, որ ընդունվել է աշխատանքի ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակում, սակայն որևէ աշխատանք չպետք է կատարի, փոխարենը՝ միայն «Մեր ձևով» շարժման հետ մասնակցելու է Ս.Կ.-ի դատական նիստերին ու այլ ակցիաներին, որի դիմաց իր անվամբ բացված բանկային քարտին փետրվարի 11-ին փոխանցվել է 204 հզր ՀՀ դրամ, իսկ մարտի 10-ին՝ 300 հզր դրամ գումար:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Լ.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Ապրիլի 2-ին Լ.Վ.-ն ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում գրասենյակում և ղեկավարի բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 2018 թվականի ընտրությունների վերաբերյալ նոթատետրեր, որոնցում առկա են քաղաքացիների անուն, ազգանուններ, կուսակցական պատկանելիության վերաբերյալ տեղեկություններ:
Խուզարկություններով հայտնաբերվել են նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ