Ձևավորել մի համակարգ, որը հասցեական կարձագանքի քաղաքացիների խնդիրներին, կկանխի դրանց առաջացումը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Հրազդանի սոցիալական աշխատանքի կենտրոնի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին, Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և պաշտոնատար այլ անձինք։
Ողջույնի խոսքում նախարար Թորոսյանը կարևորել է նմանօրինակ կենտրոնների դերը՝ ընդգծելով հասցեական և բարձրորակ սոցիալական ծառայությունների մատուցման, ինչպես նաև դրանց հասանելիության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝ սոցիալական աջակցության ոլորտում վերջին տարիներին իրականացված առանցքային բարեփոխումներն ուղղված են հստակ նպատակի՝ ձևավորել մի համակարգ, որը ոչ միայն օպերատիվ և հասցեական կարձագանքի քաղաքացիների խնդիրներին, այլև կկանխի դրանց առաջացումը՝ ելնելով անձի իրական կարիքներից։
Այս համատեքստում Արսեն Թորոսյանն անդրադարձել է սոցիալական աշխատողների մասնագիտական գործունեությանը՝ բարձր գնահատելով վերջիններիս դերը հատկապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների խնդիրների հաղթահարման, նրանց տնտեսական հզորացման ու կայուն զբաղվածության ձեռքբերման գործում։
Նախարար Թորոսյանը վստահություն է հայտնել, որ Հրազդանի սոցիալական աշխատանքի կենտրոնի և Միասնական սոցիալական տարածքային կենտրոնների միջև համագործակցությունը կլինի սերտ և արդյունավետ՝ նպաստելով քաղաքացիների բարեկեցության բարձրացմանն ու սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ