Էրդողանն արտակարգ դրության ռեժիմի միջոցով ցանկանում է ճնշել բոլոր նրանց, ում մեջ ընդդիմադիր է տեսնում. Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Euronews-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարգ դրության միջոցով ցանկանում է վերջնականապես ճնշել բոլոր նրանց, ում որպես ընդդիմություն և իր համար պոտենցիալ վտանգ է դիտարկում:
«Նախագահ Էրդողանը կարծում է, որ երկրի հասարակության մեծ մասը պահպանողական է ու ազգայնական, և համոզված է, որ դրանից կարող է օգուտներ քաղել: Հաստատված արտակարգ դրությամբ նա ցանկանում է շարքից հանել բոլոր նրանց, ում մեջ ընդդիմադիր է տեսնում», - ասել է Փայլանը:
Հայազգի քաղաքական գործիչը նաև կարծում է, որ Էրդողանը կպահպանի արտակարգ դրության ռեժիմը մինչև 2019 թվական, քանի որ նրա բուն նպատակն է հենց արտակարգ դրության պայմաններում գնալ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների:
Փայլանը շեշտել է, որ նման պայմաններում ընտրության գնալն անթույլատրելի է, և եթե ժողովուրդը չենթարկվի տարբեր ճնշումների ու սպառնալիքների, ընտրության արդյունքները միանգամայն այլ՝ իշխանության համար ոչ ձեռնտու կլինեն:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...