Մարտի 1-ի գործով ուսումնասիրության են ենթարկվել ՊՆ-ի ու ՆԳՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներ
2008թ. «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում շարունակվում են ծավալուն քննչական և փորձագիտական գործողությունները։ Մասնավորապես, Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ փորձաքննության են հանձնվել Զինված ուժերի ու իրավապահ կառույցների հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներ։
Ըստ գլխավոր դատախազության, ուսումնասիրության են ենթարկվել զինված ուժերում հաշվառված 93 միավոր «ԱԿ-74» տեսակի, 23 միավոր «ԱԿՍ74ՈՒ» տեսակի (5,45 մմ տրամաչափի) «Կալաշնիկով» ինքնաձիգեր, ինչպես նաև 1 միավոր «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր (5,45 մմ) և 1 միավոր «ՍՎԴ» տեսակի նշանառու հրացան (7,62 մմ)։
Բացի այդ, հետազոտվել է 1306 միավոր 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ, որոնցից 217-ը ներկայացվել է Ոստիկանության զորքերից, 300-ը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության այլ ստորաբաժանումներից, իսկ 789-ը՝ Պաշտպանության նախարարությունից։
Դատախազությունից հայտնում են նաև, որ ներկայում փորձագետի կողմից շարունակվում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի հաշվեկշռում գտնվող «Մակարով» տեսակի ատրճանակների փորձաքննությունը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ