Էրդողանը վախեցել է հանրահավաքի ժամանակ իր հետ ողջագուրվելու եկած տղամարդուց (տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շըրնաք քաղաքում իր կուսակիցների ու համախոհների հետ հանդիպման ժամանակ անծանոթ տղամարդը բարձրացել է բեմ ու փորձել ողջագուրվել նախագահի հետ, ինչը բավականին զարմացրել ու վախեցրել է Էրդողանին:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է հանրահավաքի ավարտին նախագահը հրաժեշտ տալիս ներկաներին, երբ բազմության միջից դուրս թռած տղամարդը բեմ է վազում ու փորձում ողջագուրվել նրա հետ: Էրդողանը շատ արագ հետ է հրում նրան, նույն վայրկյանին նրան օգնության են հասնում թիկնապահները, որոնք արագ ներքև են իջեցնում տղամարդուն: Վայրկյաններ անց Էրդողանը շարունակում է հրաժեշտի արարողությունը, թեև չի կարողանում թաքցնել զարմանքն ու զայրույթը:
Ինչպես գրում է «Բիրգյուն» պարբերականը, ավելի ուշ պարզվել է, որ նախագահին վախեցրած տղամարդը Շըրնաքի բնակիչ Հուսեյն Դեմիրջանն է, որը դեպքից հետո ձերբակալվել է: Հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել: Նա նշել է, որ շատ է սիրում նախագահին, բացի այդ՝ թուրք-քրդական բախումներում զոհված զինվորի հարազատ է և ցանկացել է այդ կերպ ողջունել սիրելի նախագահին:


















































Էրդողանը Իտալիայի վարչապետին ծխելը թողնելու կոչ է արել
Թուրքիան կշարունակի նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը. Էրդողան
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ պլանի․ Էրդողան
Էրդողանը հայտնել է՝ մոտ ժամանակներս Ուկրաինայում պատերազմը կավարտվի, թե ոչ
Պաղեստինի ճանաչումը պատմական և չափազանց կարևոր որոշում է․ Էրդողան
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...