Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը
Իրանը Միացյալ Նահանգների հետ կբանակցի միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը «դադարի Իրանի ժողովրդի դեմ գործողություններ մտածել»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Մինչև մեզ մոտ չլինի կամք, ոչինչ չի վերադառնա իր բնականոն հուն։ Այդ կամքը կստեղծվի, երբ ձեր կեղտոտ մտքերից ամբողջությամբ ջնջվի Իրանի ժողովրդի դեմ գործելու գաղափարը։ Առաջին իսկ օրվանից մեր առաջին և վերջին խոսքը եղել է և կլինի հետևյալը՝ մեզ նման մարդիկ երբեք չեն պայմանավորվի ձեզ նմանների հետ։ Ո՛չ հիմա, ո՛չ երբեք», - Զոլֆաղարիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրների, հայտնել էին, թե Վաշինգտոնը Թեհրանին 15 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման համար։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ