Իրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով
Իրանը հայտարարել է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով՝ ջրային այդ ուղով ծովային երթևեկության փլուզման ֆոնին, որն առաջացրել է վերջին տասնամյակների ընթացքում ամենախոշոր գլոբալ էներգետիկ ճգնաժամը, գրում է Al Jazeera-ն: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ նավերը կարող են օգտվել ջրային ճանապարհով «անվտանգ անցումից», «պայմանով, որ նրանք չեն մասնակցում և չեն աջակցում Իրանի դեմ ագրեսիայի գործողություններին, ինչպես նաև լիովին պահպանում են անվտանգության հայտարարված կանոնները»:
Նավերին թույլատրվելու է նեղուցով անցնել «Իրանի իրավասու մարմինների հետ համակարգված», ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։
Իրանն ավելի վաղ նեղուցի կարգավիճակի վերաբերյալ նմանատիպ հայտարարություն էր ներկայացրել ՄԱԿ-ի ներքո գործող Նավագնացության միջազգային կազմակերպությանը (IMO), որը պատասխանատու է միջազգային նավագնացության անվտանգության համար։ Թեհրանը հայտարարություններում չի մանրամասնել, թե ինչ կանոնակարգեր պետք է պահպանեն նավերը` նեղուցով անվտանգ նավարկելու համար, որով սովորաբար անցնում է նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Իրանի մեկնաբանությունները հնչել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին, ըստ որի բանակցություններ են ընթանում Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը դադարեցնելու համար: Թեհրանը, սակայն, հերքում է այդ բանակցությունների անցկացումը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ