Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան
Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա. մեկը խաղաղությունն է, մյուսը պատերազմն է: Մեկը պահանջներ հարևանների նկատմամբ է, մյուսը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է: Ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորվածությունը, այլ խոսքը օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է:
Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» չձևավորի սահմանադրական մեծամասնություն, կլինի պատերազմ: Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ միայն Նիկոլ Փաշինյանի հե՞տ է Իլհամ Ալիևը պայմանավորվել:
«Եթե դուք դա կենտրոնացնում ենք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա, այո՛, թող դա լինի այդպես, և Նիկոլ Փաշինյանը թող համարվի խաղաղության խորհրդանիշ: Ես դրան ընդհանրապես դեմ չեմ:
Քաղաքական գործիչները նաև կարողանում են քաղաքական վերլուծություններ անել, նաև դրա իրավունքն ունեն, և վարչապետը՝ որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը ՀՀ-ում, դրա իրավունքն ունի, և դա գնահատական է:
Ի դեպ, ասեմ, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից էլ է նման բան բարձրաձայնվել և բարձրաձայնվել է ամեն տարի»,- ասաց նա:
Հարցին՝ մարզեր այցելությունների ժամանակ ինչպիսի՞ն են խաղաղության վերաբերյալ քաղաքացիների կարծիքները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ հասարակությունը մեծ հույս ունի, որ այս ուղղությունը կշարունակվի, իսկ իշխող ուժն էլ ասում է, որ պետք է տեր կանգնել խաղաղությանը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ