Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Մարտի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5361 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 178 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 156 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 52, չամրակապված վարելու՝ 618, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 622, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 289, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 335 և 1986 այլ իրավախախտում։ 122 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 155-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 39-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 81-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 89-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 122 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16422 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 270 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 232 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 416, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 6 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 93, չամրակապված վարելու՝ 3993, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 225, վարելու ընթացքում ծխելու՝ 563, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 720, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 137, արագության գերազանցման՝ 2807 և 5246 այլ իրավախախտում։ 394 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 706-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 436-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 6 բեռնատար, 199-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 261-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 14 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ