Ո՞ւմ դեմ էր «բոչկա» գլորում Դավիթ Հարությունյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞ւմ դեմ էր «բոչկա» գլորում Դավիթ Հարությունյանը՝ Արա Բաբլոյանի՞, թե՞ Հրայր Թովմասյանի, որի հետ տեւական ժամանակ է՝ մրցակցային վատ հարաբերություններ ունի։
Արդեն մի քանի օր այս հարցը քննարկվում է իշխանական կուլիսներում։ Կան կարծիքներ, որ Դավիթ Հարությունյանն իրականում նշանառել էր Արա Բաբլոյանին, քանի որ Արփինե Հովհաննիսյանի իրավական «կնքահայրը» ցանկանում է նրան տեսել ԱԺ նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նախօրեին հակադարձելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը սահմանադրական չէ, հետեւաբար՝ դրա ընդունման համար 63 ձայն անհրաժեշտ չէ, ինչը փորձում էր ապահովել իշխող հանրապետականը։
Նախօրեին մեր լրագրողը նիստերի ընդմիջումներից մեկի ժամանակ Արա Բաբլոյանին հարցրել է՝ ի վերջո, Դավիթ Հարությունյանն իրականում ի՞ր, թե՞ Հրայր Թովմասյանի դեմ էր։ Բաբլոյանը հորդորել է․ «Այդ մասին ճշտեք Դավիթ Հարությունյանից»։ Անվտանգության աշխատողները թույլ չեն տվել մեր լրագրողին մտնել նիստերի դահլիճ, եւ զրույցն այսքանով ավարտվել է։
Ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ու ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հակադարձել էին Դավիթ Հարությունյանին՝ պնդելով, թե օրենքի փոփոխությունը սահմանադրական է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ