Կիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններին
Կիևն ինտենսիվացրել է ԱԹՍ-ներով հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններին, որոնք ապահովում են գազի մատակարարումը «Թուրքական» և «Երկնագույն հոսքերով»՝ հայտնել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դա կարող է ազդել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ Նա հավելել է, որ ռուսական զինված ուժերը անում են հնարավորը՝ մեղմելու կարևորագույն ենթակառուցվածքներին սպառնացող վտանգը:
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր, որ մարտի 17-19-ը «Թուրքական» և «Երկնագույն հոսքերի» դեմ հարձակումը հաջողվել է հետ մղել: Նշվում է, որ խողովակաշարերի միջոցով Սև ծովով ռուսական գազ է մատակարարվում Թուրքիա։ «Թուրքական հոսքի» երկրորդ գիծը նախատեսված է նաև Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին գազ մատակարարելու համար։
Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի կառավարության իր աղբյուրը, գրել է, որ Անկարան հետաքննում է ստեղծված իրավիճակը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին