Ջրային կոնֆլիկտ. Բնակիչները սպառնում են փակել ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը. (տեսանյութ)
«Վեոլա ջուր» ընկերության Տաշիրի մասնաճյուղի աշխատակիցները 2017թ-ի նոյեմբերին պոկել են իրենց կողմից կնքված Լոռու մարզի սահմանամերձ Սարչապետ համայնքի 7 ընտանիքների ջրաչափերի կնիքները և ստիպում են վճարել մեծ տուգանքներ «ապօրինի» ջրօգագործման համար:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, 2016թ-ին դառնալով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի իրավահաջորդը, ապօրինի է համարում Սարչապետի բնակիչների ջրօգտագործումը, որը բնակիչները ստանում են իրենց իսկ ուժերով քաշած ջրագծերի միջոցով` ունենալով «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ համաձայնություն: Ավելին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Սարչապետ համայնքի բնակիչներին չի դարձնում բաժանորդ` պահանջելով տուգանքների մուծում:
Սարչապետի բնակիչ Ստեփան Առաքելյան. «Ես դիմել եմ «Վեոլիա ջուր»` ջրաչափի տեղադրման և բաժանորդ դառնալու համար և գործավարության համար կատարել եմ համապատասխան վճարում: Սակայն ընկերությունը հրաժարվում է ինձ բաժանորդ դարձնել, չնայած գործավարության համար գումարը հետ չի վերադարձրել: Ինձ տուգանել է 78.875 դրամով` պատճառաբանելով, թե ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից կատարել եմ ապօրինի սպառում: Տուգանքը չվճարելու դեպքում «Վեոլիա ջուր»-ը դիմելու է դատարան»:
Տուգանքի չափը «Վեոլիա ջուր»-ը որոշել է հետևյալ հաշվարկով` ջրի թողունակությունը` 0.716մ3/ժ, բազմապատկել է 24 ժամով: Ստացվել է, որ բնակիչը օրական ծախսում է 17.184 մ3 ջուր, 30 օրվա համար հաշվարկել են 515.52 մ3 ջրի ծախս, որն էլ բազմապատկել են 153 դրամով և ստացել են տուգանքի չափը: «Մենք ջրաչափը դրել ենք, իրենք եկել, նկարել են: Ծախսել ենք մոտ 2000 դրամի ջուր մոտ 1 ամսում, իրենք 80 հազար դրամի տուգանք են գրել»,- ասաց Ստեփան Առաքելյանը:
10 ընտանիք արդեն ստացել է տուգանքի մասին ծանուցում:
«Ես թոշակառու մարդ եմ, որտեղի՞ց ինձ այդքան գումար, որ տուգանք մուծեմ»,- դժգոհեց սարչապետցի Գուրգեն Առաքելյանը:
«Մենք անցած տարվա հոկտեմբերից օգտագործում ենք ջուրը: Ինչո՞ւ մինչև հիմա մեզ չեն տեղեկացրել, որ հիմա նոր սկսել են տուգանել»,- ասաց սարչապետցի Ծովակ Բարոյանը:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Սարչապետում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկումը սկսեց իրականացնել Ասիական զարգացման բանկի 40 միլիոն դոլլար վարկային միջոցներով` «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր – լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման արդյունքում: Ծրագիրը իրականացնում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որը մասնակիորեն խմելու ջրագծեր անցկացրեց Սարչապետում: Ներկայումս Սարչապետում շուրջ 200 ընտանիք ջուր ունենալու համար օգտագործում է սեփական ուժերով հորատված արտեզյան հորերը և գոյություն ունեցող լոկալ աղբյուրները: Այդ ջուրը վարակազերծված չէ: Համայնքի մի քանի ընտանքիներ, «Հայջրմուղկոյուղու» հետ համաձայնության գալով, սեփական միջոցներով ջրագծեր անցկացրեցին, դրեցին ջրաչափեր: Ըստ բնակիչների` 2017թ-ի մայիսին «Վեոլիա ջուրը» կնքեց 11 ընտանիքի ջրաչափերը: Սակայն նոյեմբերին «Վեոլիա ջուրը» ընկերության Տաշիրի մասնաճյուղի աշխատակիցը պոկեց 7 ընտանիքի ջրաչափերի կնիքները: Հարց է առաջանում, թե որքանով է օրինական նման գործողությունը և տուգանքները և բնակչությանը բաժանորդ չդարձնելը:
«Ջուրը 20 սմ տրամագծով խողովակաշարով շաբաթական 3 անգամ 3-4 ժամով են մղում գյուղ, պատկերացրեք, ինչքան է հետ հոսում, լցվում Տաշիր գետ: Աչքներիս առաջ ջուրը գնում է, իսկ մեզ չեն տալիս»,- ասաց Գևորգ Բարոյանը:
Բնակիչները նշում են, որ չեն հրաժարվում իրենց ծախսած ջրի դիմաց վճարել, եթե «Վեոլիա Ջուր» ընկերությունը դարձնի իրենց բաժանորդ և ընկերության կառավարմանը կհանձնեն իրենց ուժերով քաշած ջրագծերը:
Եթե խնդիրը չլուծվի, պատրաստ են պայքարել մինչև վերջ, ընդհուպ մինչև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակելը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ