Ներկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. Գալյան
«Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում ներածությունը չկա առհասարակ, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է»: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հռչակագրի մասը Սահմանադրության նոր տեքստից հանվե՞լ է:
«Թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնելուց, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում: Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում. Սահմանադրության տեքստը՝ նախագծի տեքստով, լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու ներածությունը, և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված, ու կորոշի:
Հիմա վարչությունում և խմբակցությունում են քննարկումները շարունակվում: Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր պետության իրավական հիմքն է, և մեկ քննարկումով, վստահաբար, չենք կարող ամփոփել մեր մտքերը»,- ասել է նա:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Սահմանադրության նոր տեքստի հրապարակման ժամկետները դեռ հայտնի չեն, կհստակեցվեն, չկա նաև հանրաքվեի ժամկետ:
«Հանրաքվե նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին: Մեր մեծագույն ցանկությունն է տալ հանրությանը բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին և բավարար ժամանակ՝ տեքստին ծանոթ լինելով կատարել ճիշտ ընտրություն»,- ասել է նա:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ