«Հեզբոլլահ»-ին զինաթափելու համար ԱՄՆ-ն կոչ է արել Սիրիային զորքեր ուղարկել Լիբանան
ԱՄՆ-ն կոչ է արել Սիրիայի կառավարությանը զորքեր ուղարկել Լիբանանի արևելյան հատված՝ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափմանը օգնելու համար, սակայն Սիրիան վախենում է նման գործողությունից՝ տարածաշրջանային ավելի մեծ հակամարտության մեջ ներքաշվելու վտանգի պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բազմաթիվ իրազեկ աղբյուրների։
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի և Սիրիայի պաշտոնյաներն այս գաղափարն առաջին անգամ քննարկել են 2025 թվականին։ Այնուհետև ԱՄՆ պաշտոնյաների կողմից այն կրկին բարձրացվել է՝ փետրվարին Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ առաջ։
Նշվում է, որ Դամասկոսի կողմից ընկալվող ռիսկերի թվում են Իրանի հնարավոր հրթիռային հարվածները և շիական փոքրամասնության շրջանում անկարգությունների սպառնալիքը, որը կվտանգի իրավիճակը կայունացնելու ջանքերը։
Սիրիացի պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Լիբանանի ներսում հնարավոր որևէ գործողության վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել, սակայն «լիբանանյան իշխանությունների և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության դեպքում միջամտության տարբերակը մնում է ուժի մեջ»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին