VT Foreign Policy կոչվող կայքը և որպես հեղինակ ներկայացվող Լուկաս Լեյրոզը (Lucas Leiroz) հրապարակել են հերթական կեղծ նյութը, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետի և մի շարք պետական պաշտոնյաների հասցեին ներկայացվում են ծանր և ակնհայտ անհիմն մեղադրանքներ՝ իբրև թե թրաֆիքինգի և օրգանների վաճառքի կազմակերպման վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Ակնհայտ է, որ հրապարակումը շահարկում է հասարակության համար ծայրահեղ զգայուն և էմոցիոնալ թեմաներ՝ մարդու առողջության, օրգանների փոխպատվաստման և ենթադրյալ թրաֆիքինգի վերաբերյալ՝ փորձելով ձևավորել շոկային և վարկաբեկիչ տեղեկատվական ֆոն։ Նման մեթոդաբանությունը տեղեկատվական մանիպուլյացիայի տարածված գործիքներից է, երբ հասարակական բարձր զգայունություն ունեցող թեմաները օգտագործվում են պետական ինստիտուտների և պաշտոնյաների նկատմամբ անվստահություն ձևավորելու նպատակով։
Հատկանշական է նաև նյութի տարածման դինամիկան։ Այն նախ տարածվել է սոցիալական մեդիայում՝ այդ թվում X հարթակում հենց հեղինակի կողմից, այնուհետև արագորեն տարածվել է բոտ ցանցերի միջոցով, վերարտադրվել է մի քանի ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ այսօր արդեն հայաստանյան ներքաղաքական տեղեկատվական դաշտում տիրաժավորվել է որոշ քաղաքական շրջանակների և շահագրգիռ դերակատարների կողմից։ Այս հերթականությունը բնորոշ է տարածաշրջանային տեղեկատվական միջավայրում հաճախ հանդիպող ապատեղեկատվության տարածման մեխանիզմներին։
Կարևոր է արձանագրել, որ տվյալ հրապարակման մեջ ներկայացված պնդումները որևէ փաստական հիմք չունեն։
Այս պահին արդեն Հայաստանի Հանրապետության մի շարք լրատվամիջոցներ դիմել են պարզաբանումների համար։ Ուստի անհրաժեշտ եմ համարում հստակ արձանագրել․ սույն հրապարակումը ապատեղեկատվություն է և պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողությունների հերթական դրսևորում»,- գրել է նա։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ