Եթե դաշնակիցները չօգնեն, ՆԱՏՕ-ի ապագան կարող է վտանգվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե դաշնակից երկրները չմիանան Հորմուզի նեղուցը բացելու ջանքերին, դա կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի ապագայի վրա։ Financial Times-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ այն երկրները, որոնք օգտվում են Հորմուզի նեղուցից, պետք է ջանքեր գործադրեն այն բացելու և նավարկության անվտանգությունն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ եթե մյուս երկրները չարձագանքեն, դա կարող է «շատ վատ հետևանքներ ունենալ ՆԱՏՕ-ի ապագայի համար»։
Ավելի վաղ նա կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային և Մեծ Բրիտանիային միանալ նեղուցը բացելու համատեղ նախաձեռնությանը։
Թրամփը նաև հիշեցրել է Ուկրաինային ցուցաբերված աջակցությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ն օգնություն է տրամադրել, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան գտնվում է հազարավոր մղոններ հեռու։ «Մենք պարտավոր չէինք օգնել նրանց Ուկրաինայի հարցում։ Բայց մենք օգնեցինք։ Հիմա կտեսնենք՝ նրանք կօգնեն մեզ, թե ոչ»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, որ դաշնակիցների աջակցությունը կարևոր է ներկայիս իրավիճակում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները