Փարիզի գործող քաղաքապետն այս ընտրություններում չի առաջադրվել երրորդ ժամկետի համար
Ֆրանսիայում անցկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով պարզ է դարձել, որ շատ քաղաքներում վերջնական հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, գրում է BBC-ին։
Խոշոր քաղաքներում քաղաքապետերի ընտրությունն արդեն լուրջ մրցակցություն է առաջացրել։ Փարիզում առաջին փուլում առաջատար է սոցիալիստ թեկնածու Էմանուել Գրեգուարը՝ ստանալով ձայների 38.3%-ը։ Երկրորդ տեղում է աջակողմյան թեկնածու, նախկին արդարադատության նախարար Ռաշիդա Դատին՝ շուրջ 26% արդյունքով։
Երկրորդ փուլ են անցել նաև ծայրահեղ ձախ «Անսասան Ֆրանսիա» շարժման ներկայացուցիչ Սոֆիա Չիկիրուն (11.3%), կենտրոնամետ թեկնածու Պիեռ-Իվ Բուրնազելը (11.2%) և ծայրահեղ աջ «Ռեկոնկիստա» շարժման ներկայացուցիչ Սառա Կնաֆոն, որը նույնպես հաղթահարել է 10% շեմը։
Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն այս ընտրություններում չի առաջադրվել երրորդ ժամկետի համար։
Ընտրություններն անցկացվել են համամասնական համակարգով․ երկրորդ փուլ անցնելու համար կուսակցական ցուցակը պետք է ստանա առնվազն 10% ձայն։ Այս տարվա քվեարկության մասնակցությունն ավելի բարձր է եղել, քան 2020 թվականին՝ գերազանցելով 57%-ը, մինչդեռ նախորդ ընտրություններին, որոնք անցկացվել էին կորոնավիրուսի համավարակի ժամանակ, մասնակցել էր ընտրողների 45%-ից պակասը։
Վերլուծաբանների կարծիքով՝ երկրորդ փուլում վճռորոշ դեր կարող են ունենալ հնարավոր դաշինքները, քանի որ մի շարք թեկնածուներ կարող են համագործակցել թե՛ ծայրահեղ աջերի, թե՛ ծայրահեղ ձախերի հետ՝ վերջնական հաղթանակ ապահովելու համար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին