Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Վերջինս ՀՀ ԱԳ նախարարին հյուընկալել է Բեռնի պատմական հատվածում գտնվող՝ Դաշնային խորհրդի պաշտոնական ընդունելությունների տանը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը: Այս համատեքստում ընդգծվել է Բեռնում դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության որոշման կարևորությունը՝ որպես երկկողմ օրակարգի ընդլայնման, բովանդակային հարստացման ուղղությամբ քաղաքական նշանակալի խթան:
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը: Նախարարը բարձր է գնահատել Շվեյցարիայի աջակցությունն ինչպես ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, այնպես էլ հումանիտար հարցերի, Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրման ուղղությամբ:
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքերն են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները