Մենք վճռականորեն ենք արձագանքում բոլորին, ովքեր օգնում են իրանցիներին. Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար
Ամերիկացի զինվորականները վճռականորեն են պատասխանում ցանկացած կողմի, որն օգնում է Իրանին Միացյալ Նահանգների դեմ ռազմական գործողություններում։ Այս մասին մարտի 12-ին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։ Լսումների տեսանյութը տարածել է Alert News-ը։
«Ամեն անգամ, երբ որևէ մեկը ցանկացած ձևով վտանգի է ենթարկում ամերիկացի զինծառայողներին, ես կարծում եմ, որ մենք պետք է պատասխան տանք վճռականորեն…. Ես վստահ եմ, որ մենք վճռականորեն ենք արձագանքում բոլորին, ովքեր օգնում են իրանցիներին հարվածներ հասցնել ամերիկյան զորքերին», - ասել է նա Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ։
Հրամանատարը նաև հայտարարել է, որ եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունն ակտիվ ռազմական օգնություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներին Իրանի դեմ գործողության ընթացքում՝ թույլ տալով իրենց տարածքով թռիչքները, տրամադրելով ռազմաբազաները և այլ աջակցություն։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները