ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ Բահրեյնի մշակած բանաձևը, որը դատապարտում է Իրանին, սակայն չի հիշատակում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները` հաղորդել է ՏԱՍՍ-ը։ Անվտանգության խորհրդի 15 անդամից 13-ը քվեարկել է փաստաթղթի օգտին, Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։
Բահրեյնի բանաձևի նախագիծը, որը պատրաստվել է Պարսից ծոցի երկրների աջակցությամբ, կենտրոնանում է բացառապես Իրանի և այդ երկրի գործողությունների վրա՝ առանց Միացյալ Նահանգների կամ Իսրայելի մասին որևէ հիշատակման:
Մասնավորապես, փաստաթուղթը «ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Հորդանանի տարածքների դեմ ուղղված բացահայտ հարձակումները»՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի խախտում:
Ավելին, բանաձևը պահանջում է Թեհրանից դադարեցնել իր հարձակումները և դատապարտում է Իրանի իշխանությունների գործողությունները, որոնք ուղղված են Հորմուզի նեղուցով նավարկության ազատությանը խոչընդոտելուն:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները