ԱՄՆ հետախուզությունը չի տեսնում Իրանում ռեժիմի փլուզման նշաններ․ Reuters
ԱՄՆ հետախուզությունը չի տեսնում Իրանում ռեժիմի փլուզման նշաններ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության աղբյուրների համաձայն, հետախուզական զեկույցները ցույց են տալիս իրանական իշխանությունների կայունությունը արտաքին ճնշումների նկատմամբ:
Նավթի գների աճի պատճառով աճող քաղաքական ճնշման պայմաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ հայտարարել է, որ «շատ շուտով» կավարտվի ԱՄՆ-ի ռազմական գործողությունը։ Այնուամենայնիվ, պատերազմի ընդունելի ավարտ գտնելը կարող է դժվար լինել, եթե Իրանի արմատական առաջնորդները մնան ամուր դիրքավորված, մեկնաբանում է Reuters-ը։
Հետախուզությունը գտնում է, որ Իրանի ղեկավարությունը մնում է միասնական և պահպանում է վերահսկողությունը բնակչության նկատմամբ։ Իսրայելցի պաշտոնյաները փակ դռների ետևում բանակցություններում նաև խոստովանել են, որ չկա որևէ վստահություն, որ պատերազմը կհանգեցնի հոգևոր կառավարության փլուզմանը, Reuters-ին ասել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները