Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը Ռիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է» Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ Սա կարելի է որպես մարտահրավեր դիտարկել Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում BBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքը

«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքըՍիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համարՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱրենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԲաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռըԳավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերովՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթNASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է ԼուսնինԻնֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնըՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտելԻնչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրաՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկԲայրամովը ժամանել է ԿիևԱռաջին անգամ 155 տարվա ընթացքում Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանը

Փաշինյանը Ստրասբուրգում, Ալիևը՝ Բաքվում խոսել են խաղաղության մասին

Փարիզում Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին մասնակցելուց և բարձր մակարդակի հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետը մեկնել է Ստրասբուրգ, որտեղ ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։ Փաշինյանը խոսել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից, ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններից և ակնկալիքներից, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից։ Սա վարչապետի երկրորդ ելույթն է Եվրախորհրդարանում, առաջինը 2023 թվականին էր: Այս անգամ վարչապետն իր խոսքը կառուցել է իր նախորդ ելույթից հետո Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցած, իր ձևակերպմամբ, անհավանական երևույթները ներկայացնելով։

Հայաստանի վարչապետը Ստրասբուրգում հանդիպել է նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Զուգահեռ եվրոպացի մեկ այլ պաշտոնյա՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո նրանք մամուլի ասուլիս են տվել։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած երկու ելույթների միջև կա ոչ միայն 2.5 տարվա, այլև ասելիքի էական տարբերություն։

Եթե 2023 թվականին Հայաստանի վարչապետը եվրոպացի պաշտոնյաների և պատգամավորների ուշադրությունը հրավիրում էր հետպատերազմյան վիճակի, Հայաստանի տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի, անվտանգության դաշնակիցների անգործության, Հայաստանում իշխանափոխություն անելու կոչերին ու Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու՝ Հայաստանի վճռականությանը, ապա 2026-ին Հայաստանի վարչապետի շեշտադրումներն էականորեն փոխվել են։

Նախ և առաջ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի պատվիրակներին ցուցադրեց իրական Հայաստանի քարտեզը, որը վերջին շրջանում կրում է կրծքազարդի տեսքով։ Վարչապետի ձևակերպմամբ՝ եթե 2024 թ-ի փետրվար-մարտին Հայաստանը չգնար Ադրբեջանի հետ սահմանազատման, Հայաստանը կդառնար արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։

«Ինձ համար պատիվ է ձեզ պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք 100-ամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա»։ 

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ընթացքը վարչապետը Եվրոպական խորհրդարանում ներկայացրեց Կիրանցում սահմանազատման օրինակով՝ ներկայացնելով այն որպես  «բացարձակ խաղաղ ու գունագեղ տեղ»։ Եվրոպական բարձր ամբիոնից նա շնորհակալություն հայտնեց Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցման արգելքը չեղարկելու համար և ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօր ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը։

Շոշափելի արդյունք է համարվում ապաշրջափակվող տարածաշրջանը․ գործնական փուլ է մտնում բյուրեղացման փուլում գտնվողTRIPP ծրագիրը՝ ձևակերպեց վարչապետը։ Հունվարի 13-ին ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունները ընդունեցին TRIPP-ի իրականացման շրջանակը։

«Եվ առաջիկայում Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կստորագրեն համապատասխան համաձայնագիր, և նախագծի գործնական մեկնարկը կտրվի։ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արևելքից արևմուտք և հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս և հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է»։ 

Տարածաշրջանի լարված իրավիճակն այս պահին չի գնահատվում որպես խոչընդոտ ներկայացված ծրագրերին։ Բայց Հայաստանին իրավիճակը, անշուշտ, անհանգստացնում է, տեղեկացրեց վարչապետ Փաշինյանը։

«Իմ ներկայացրած դրական պատկերը, անշուշտ, մթագնվում է այն իրադարձություններով, որ տեղի են ունենում հենց մեր հարևանությամբ` Իրանի Իսլամական Հանրապետությունում և մերձավորարևելյան մի շարք երկրներում։ Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսաք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրենը, Սիրիան մեր լավ գործընկերներն են։ Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում` տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավել ևս մենք փոքր, համեստ պետություն ենք, և մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության և գործընկեր առաջնորդների իմաստության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»։  

Մոտ 30 րոպեանոց ելույթում Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում խոսեց նաև ներհայաստանյան իրադարձություններից ու Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններից հնարավոր վտանգներից։  

«Որոշ հոգևորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով իրենք իրենց խոցելի դարձրելով օտարերկրյա հատուկ ծառայությունների համար։ Ի դեպ, նրանցից ոմանց՝ ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով։ Ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են «Պատերազմի կուսակցության» առաջնորդությունը` իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների, և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին»։  

Նոր հակամարտություն և նոր պատերազմ թույլ չեն տալու՝ Եվրոպական խորհրդարանում հայտարարեց Հայաստանի վարչապետը։ Գործող իշխանությունը հակված է թույլ չտալ նաև «ղարաբաղյան շարժման» վերսկսումը, միաժամանակ նաև եվրոպական կառույցների աջակցությունն է ակնկալում Ղարաբաղից փախստականների խնդիրների լուծման հարցում։ Էական սկզբունքն այն է, որ  անթույլատրելի է համարվում Ղարաբաղից փախստականների էմոցիաները շահարկելը՝ նրանց սին հույսեր տալով։ «Նրանք պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ բնակվեն ՀՀ-ում»,- հայտարարեց Փաշինյանը։

Ադրբեջանում պահվող գերիներին առանձին անդրադարձ եղավ։ Ելույթում բոլորի վերադարձը կարևորելով՝ Փաշինյանն ընդգծեց, որ նպատակին փորձում են հասնել «լուռ դիվանագիտությամբ»։  

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաև  կառավարության ծրագրերին և ժողովրդավարության ընթացքին, որոնք, ինչպես սպասվում է, կուրվագծեն ԵՄ հետ Հայաստանի արագ զարգացող հարաբերությունների առաջխաղացման ուղին:

Եվրոպական խորհրդարանում  նախորդ ելույթից հետո տեղի ունեցած, իր ձևակերպմամբ, անհավանական երևույթների շարքին Փաշինյանի դասում է նաև ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթաց սկսելու մասին ԱԺ որոշումը։ Գիտակցում ենք՝ որևէ երկիր առանց ԵՄ չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ։ Հետևաբար՝ շարունակելու ենք բարեփոխումների ճանապարհը՝ ասաց։ «Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ` կամ ԵՄ-ն մեզ կընդունի որպես լիիրավ լիարժեք անդամ, կամ՝ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետև հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ ու նաև քաղաքական որոշման խնդիր է, հետևաբար, եթե ԵՄ-ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետև կլինենք Եվրոպական միության ստանդարտներին լիարժեք համապատասխանող երկիր»։

Հայաստանի վարչապետը նաև անկեղծորեն նշեց, որ դեպի ԵՄ ճանապարհը բարդանում է ԵՄ-Վրաստան երկխոսությունը սառեցնելու պատճառով։

Ուշագրավ է, որ մինչ Ստրասբուրգում հանդիպում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, եվրոպացի մեկ այլ պաշտոնյա՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ստրասբուրգի և Բաքվի հանդիպումների ու ելույթների ժամերն անգամ գրեթե համընկնում էին։

Բաքվի հանդիպումներով ԵՄ–ն Ադրբեջանի հետ քննարկում է ռազմավարական համագործակցության, էներգետիկ անվտանգության, մասնավորապես՝ գազի մատակարարման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի առանցքային գործընկերն է։

Կոշտան հիշեցրել է, որ անցած տարի, այսպես ասած «վերալիցքավորել են» ԵՄ–Ադրբեջան երկկողմ հարաբերությունները։ Ըստ նրա՝ հանձնառու են հարաբերությունները շարունակել խորացնել անվտանգության, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների և տրանսպորտի ոլորտներում և սա կարևոր ազդակ է համարում ապագայի համար։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ կողմերն արդեն ապրում են երկարատև խաղաղության պայմաններում։ Ալիևը կրկնել է Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումների վերացման իր որոշումը։

Նա  ընդգծել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթերի կարևորությունը՝ հավելելով, որ խաղաղությունը մշտական է​։

Ալիևի խոսքով՝ երբեմն նման փաստաթղթերը կարող են որոշ ժամանակ մնալ թղթի վրա։ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում՝ սկսած 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի հետ վերջին արյունալի ռազմական բախումից մինչև 2025 թվականի օգոստոսի խաղաղությունը։ Կարծում է՝ սա լավագույն ցուցանիշն է այն բանի, որ ազգերն ու ժողովուրդները կարող են հաշտվել, եթե երկու կողմերն էլ ցուցաբերեն քաղաքական կամք և նվիրվածություն խաղաղությանը։ Ալիևի խոսքով՝ խաղաղությունից լավ բան չկա։

Իր հերթին, Եվրոպական Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության գործընթացում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացն արժանի է բարձր գնահատականի։ Առաջընթացը նա պատմական է համարել։