Ցավ ենք ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում. Նիկոլ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում անդրադարձել է Իրանում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տիրող իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում վարչապետը նշել է, որ Հայաստանը խորը ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում։
«Իրանը մեր լավ բարեկամն է, հազարամյա հարեւանը։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսել եք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են։
Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավելեւս՝ մենք փոքր, համեստ պետություն ենք եւ մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության եւ գործընկեր առաջնորդների իմաստնության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»,- ասել է ՀՀ վարչապետը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն հայտարարել էին Իրանին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Իրանն էլ իր հերթին պատասխան հարվածներ է սկսել Իսրայելի և Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ ռազմաբազաների և ենթակառուցվածքների ուղղությամբ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները