Մենք չպետք է վերադառնանք ռուսական վառելիքին․ սա ռազմավարական սխալ կլինի. ֆոն դեր Լայեն
Ընթացիկ ճգնաժամի պայմաններում ոմանք պնդում են, որ պետք է հրաժարվենք մեր երկարաժամկետ ռազմավարությունից և վերադառնանք ռուսական վառելիքին․ սա ռազմավարական սխալ կլինի, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստում է էներգիայի գների իջեցման տարբերակներ՝ էլեկտրաէներգիայի գնման համաձայնագրերի ավելի արդյունավետ օգտագործում, պետական օգնություն և սուբսիդիաներ կամ գազի գների սահմանափակումներ։
Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել եվրոպական երկրներին վերանայել ռուսական գազի ներմուծումն արգելելու իրենց որոշումը, որը կայացվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում։ Ռուսական գազի մատակարարումները նախատեսվում է ամբողջությամբ դադարեցնել մինչև 2027 թվականի նոյեմբերը։ «Եթե եվրոպական ընկերությունները և եվրոպացի գնորդները հանկարծ որոշեն վերակողմնորոշվել՝ մեզ համար ապահովելով քաղաքական ճնշումներից զերծ երկարաժամկետ, կայուն գործունեություն, ապա այո», — ասել էր նա։
Պուտինը հավելել էր, որ հակառակ դեպքում Ռուսաստանը կարող է հրաժարվել Եվրոպային էներգետիկ ռեսուրսներ մատակարարելուց։ Այն կուղղի Ասիա և չի սպասի, որ Եվրոպացիները իրենց «դեմքին դուռը կփակեն»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները