Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար․ Al Mayadeen
Իրանն ԱՄՆ-ից երաշխիքներ է պահանջում բանակցություններ սկսելու համար, հաղորդել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իրանը մերժում է հրադադարի վերաբերյալ բոլոր միջնորդական նախաձեռնությունները, քանի որ ունի պայմաններ և ցանկանում է իրական երաշխիքներ», - հաղորդել է հեռուստաալիքի թղթակիցը։
Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է ապագայում չհարձակվելու երաշխիք, փոխհատուցում և համաձայնություն, որ իր ատոմային էլեկտրակայաններում կիրականացնի միջուկային վառելիքի լիարժեք ցիկլ։
Մարտի 10-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին PBS News-ի հետ հարցազրույցում մերժել էր Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը՝ ըդգծելով, որ դիվանագիտական շփումներն օրակարգում չեն Միացյալ Նահանգների հետ «շատ դառը փորձի» պատճառով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ միակ համաձայնագիրը, որին Միացյալ Նահանգները պատրաստ է հասնել Իրանի հետ, լիակատար կապիտուլյացիան է։


















































ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել են
Իրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում
ԱՄՆ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին