Թեհրանը և Անկարան փորձագիտական խումբ կստեղծեն Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակման միջադեպի հետաքննության համար
Թեհրանն Անկարային հայտնել է իր պատրաստակամությունը՝ ստեղծելու փորձագիտական խումբ Իրանի կողմից Թուրքիայի դեմ ենթադրյալ հրթիռային արձակումները հետաքննելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։
Գերատեսչությունը հայտնել է, որ Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել այս հարցի շուրջ։
Դրան նախորդել է երկու երկրների նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցը։ «Զրույցի ընթացքում կողմերը, հիմնվելով երկու նախագահների միջև պայմանավորվածության վրա, համաձայնել են հնարավորինս շուտ ստեղծել փորձագիտական խումբ՝ վերջին պնդումները մանրակրկիտ ուսումնասիրելու համար», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին