Իրանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ևս մեկ ՀՀ քաղաքացի վերադարձել է Հայաստան
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: Դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր միջինում ստանում է շուրջ 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումներն իրականացվել են բնականոն ռեժիմով։
Կապի սահմանափակումների պատճառով Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակաբար օժանդակում է այնտեղ գտնվող հայերին վերաբերող տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։ Իրանում զարգացումների հետևանքով զորհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան:
Դեսպանությանն են շարունակում դիմել նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրանց տրամադրվում են համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ ուղղորդումներ։
Միևնույն ժամանակ, դեսպանությունը շարունակում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Իրանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին և վերջիններիս ընտանիքների անդամներին՝ նրանց Հայաստանի տարածքով վերադարձը դյուրացնելու գործում»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին