Հորդանանում գերմանական ռազմակայանը հայտնվել է իրանական հրթիռների հարվածի տակ. Spiegel
Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռները մարտի 8–9-ին ընկել են Հորդանանի Ալ-Ազրակ ավիաբազայի գերմանական հատվածում, հաղորդում է Spiegel-ը։ Նույն կայանում տեղակայված են նաեւ ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Գերմանական պարբերականի տեղեկություններով՝ հարվածի տակ են ընկել զորանոցները, որտեղ մնում էին գերմանացի զինվորականներ։ Հարձակման պահին նրանք եղել են ապաստարաններում, տուժածներ չկան։
Spiegel-ը նշում է, որ դեռ պարզ չէ՝ արդյո՞ք հրթիռները անմիջապես խոցել են զորանոցները, թե դրանց վրա ընկել են հակաօդային պաշտպանության կողմից խոցված հրթիռների բեկորները։ Գերմանական ռազմական զորախումբն արդեն մի քանի տարի մշտապես տեղակայված է Ալ-Ազրակում, սակայն ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո անձնակազմի թիվը կրճատվել էր։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները