Տուսկը վերընտրվել է Լեհաստանի կառավարող կուսակցության ղեկավարի պաշտոնում
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կրկին ընտրվել է երկրի կառավարող «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցության նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սեյմի փոխխոսնակ Դորոտա Նեդզելյան: «Դոնալդ Տուսկը պաշտպանություն է ստացել 97%-ի մակարդակում: Այդ թեկնածուի օգտին տրված ձայների թիվը կազմել է 16 695, դեմ՝ 379 ձայն», - մեջբերել է նրա խոսքը Radio Zet ռադիոկայանը:
Կուսակցության ղեկավարի ընտրություններին մասնակցել է «Քաղաքացիական կոալիցիայի»՝ ձայնի իրավունք ունեցող անդամների 78%-ը: «Այդ 97%-ը նույնիսկ ինձ վրա տպավորություն գործեց», - գրել է Տուսկը X-ում՝ մեկնաբանելով կուսակցական քվեարկության արդյունքները։
Կուսակցության ղեկավարի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2021 թ. հոկտեմբերին, երբ Տուսկը հաղթել էր՝ ստանալով «Քաղաքացիական կոալիցիայի» ձայների 97,4%-ը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները