Հրադադարի առաջին պայմանը հետագա հարձակումների դադարեցումն է. Աբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է՝ Իրանը շարունակելու է հրթիռային հարվածներն այնքան, որքան անհրաժեշտ է: «ԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս օրակարգում չեն։ Մենք ամերիկացիների հետ շփվելու դառը փորձ ունենք: ԱՄՆ-ը և Իսրայելը չկարողացան հասնել Իրանում ռեժիմի փոփոխության պատերազմի առաջին օրերին, այժմ նրանց գործողություններն աննպատակ են»,- ասել է Արաղչին։
Միևնույն ժամանակ, Իսլամական Հանրապետության դիվանագիտական գերատեսչությունից անվանել են հնարավոր հրադադարի պայմանները: «Հրադադարի առաջին պայմանը հետագա հարձակումների դադարեցումն է։ Մի քանի երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրադադարի հարցով կապ են հաստատել Թեհրանի հետ: Սակայն Իրանը չի գնա այնպիսի հրադադարի, որը, օրինակ՝ վեց ամիս անց կխախտվի»,- նշել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին