«Հեզբոլլահ»-ի կողմից արձակված արկերն ընկել են Սիրիայի տարածքում
Սիրիական բանակը հայտարարել է, որ Լիբանանից արձակված հրետանային արկերն ընկել են Դամասկոսից արևմուտք գտնվող Սերղայա գյուղաքաղաքի մոտակայքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը։ Բանակը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին սիրիական բանակի դիրքերը թիրախավորելու համար։
Գործակալության տեղեկացմամբ՝ «Հեզբոլլահ»-ի ուժերի ամրացումներ են նկատվել սիրիա-լիբանանյան սահմանին։ Սիրիական բանակը նաև հայտնել է, որ գնահատում է իրավիճակը՝ հավելելով, որ կապի մեջ է Լիբանանի բանակի հետ և քննարկում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համապատասխան տարբերակները։ «Սիրիայի արաբական բանակը չի հանդուրժի երկրի դեմ ուղղված որևէ ագրեսիա», - նշվել է բանակի հայտարարության մեջ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները