Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերը հետախուզական ինքնաթիռ կուղարկեն Արաբական Միացյալ Էմիրություններ
Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերը հետախուզական ինքնաթիռ և «օդ-օդ» դասի հրթիռների խմբաքանակ կուղարկեն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Պարսից ծոցի օդային տարածությունը պաշտպանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։ «Իրանական հակամարտությունը Մերձավոր Արևելքում սկսվել է ավելի քան մեկ շաբաթ առաջ, և Իրանի պատասխան գրոհները շարունակում են թափ հավաքել՝ հասնելով արդեն աննախադեպ մասշտաբների։ Տարածաշրջանի տասներկու երկիր՝ Կիպրոսից մինչև Պարսից ծոց, շարունակում են ենթարկվել գրոհների», - ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է 9 News Australia հեռուստաալիքը։
Ալբանիզը նշել է, որ Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերը E7A Wedgetail հետախուզական ինքնաթիռ, ժամանակակից «օդ-օդ» դասի միջին հեռահարության հրթիռներ, ինչպես նաև օժանդակ անձնակազմ կուղարկեն ԱՄԷ՝ էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայիդ ալ Նահյանի խնդրանքով, որի հետ նա հեռախոսազրույց է ունեցել։
Ալբանիզի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ապրում է 115 000 ավստրալացի, այդ թվում՝ 24 000-ն՝ ԱՄԷ-ում, և սա դարձել է ռազմական օգնության տրամադրումը պայմանավորող գլխավոր գործոններից մեկը։ «Ավստրալացիներին ցուցաբերվող օգնությունը նշանակում է նաև օգնություն Արաբական Միացյալ Էմիրություններին և Պարսից ծոցի մյուս երկրներին չհրահրված հարձակումներից պաշտպանվելու գործում», - ասել է նա՝ ընդգծելով, որ ռազմական օգնությունը բացառապես պաշտպանական բնույթ ունի։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները