Նախկին ռեփեր Բալենդրա Շահը կարող է դառնալ Նեպալի վարչապետ
Նախկին ռեփեր Բալենդրա Շահը կարող է դառնալ Նեպալի վարչապետ՝ ընտրություններում իր` Ազգային անկախության կուսակցության համոզիչ հաղթանակից հետո։ Սրանք Z սերնդի բողոքի համազգային ցույցերից հետո առաջին ընտրություններն էին։ 35-ամյա Շահը Ջհապա-5 ընտրատարածքում հաղթել է կոմունիստական կուսակցության առաջնորդին` 74-ամյա Շարմա Օլիին, որը չորս անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։
«Սա հույսի և փոփոխությունների հաղթանակ է»,- հայտարարել է Ազգային անկախության կուսակցության առաջնորդներից Ռամեշ Պաուդյալը։ «Սա Z սերնդի շարժման ամենավառ հաստատումն է։ Այդ սերնդի նահատակների հիշատակի իսկական հարգանքը կարտահայտվի Բալենդրա Շահի ղեկավարությամբ կառավարության ամենօրյա աշխատանքում»,- նրա խոսքն է մեջբերել BBC-ին։
Նեպալի այս ընտրություններում բախվել էին տասնամյակներ շարունակ գերիշխած քաղաքական «ծանրքաշայինները» և երիտասարդ սերունդը, որը խոստանում է վերջ տալ կոռուպցիային և բացել երկրի կյանքի նոր էջ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները