Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ Իրանի շուրջ ընթացող պատերազմի երկարաձգումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ մարդկանց և բիզնեսի համար։
Վարչապետի խոսքով՝ որքան երկար շարունակվի հակամարտությունը, այնքան մեծ կլինի տնտեսության, քաղաքացիների կյանքի և տնային տնտեսությունների վրա բացասական ազդեցության հավանականությունը։ «Որքան երկար շարունակվի սա, այնքան մեծ է մեր տնտեսության, յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր բիզնեսի կյանքի վրա բացասական ազդեցության հավանականությունը»,- ասել է Սթարմերը։
Նա ընդգծել է, որ կառավարության առաջնահերթ խնդիրներից է կանխել այդ հետևանքները և նվազագույնի հասցնել հնարավոր տնտեսական վնասները, նշելով, որ Լեյբորիստական կառավարությունը արդեն քայլեր է ձեռնարկել երկրի տնտեսական դիմադրողականությունը ամրապնդելու համար։
Միաժամանակ, վարչապետի խոսքով, Լոնդոնը բանակցություններ է վարում միջազգային գործընկերների հետ՝ քննարկելով, թե ինչ համատեղ քայլեր կարելի է ձեռնարկել, որպեսզի պատերազմի հնարավոր տնտեսական բացասական ազդեցությունը նվազագույնի հասցվի մարդկանց և բիզնեսի համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները