«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նախորդիվ հանդես եկած հայտարարության հիման վրա, իր բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ ներկայացված անհամաձայնությունների առնչությամբ իրականացված ստուգումների արդյունքում հայտնում է, որ ստացված բոլոր դիմումները պատշաճ կերպով ուսումնասիրվել և ստուգվել են։
«Ընկերության Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման դեպարտամենտին է ուղղվել 197 դիմում, ֆեյսբուքյան հարթակի միջոցով՝ 23, Ընկերության իրացման տնօրինությանն է ուղղվել 65 դիմում, [email protected] էլեկտրոնային հասցեին՝ 54, իսկ ՀԷՑ-ի սպասարկման կենտրոններում դիմումներ է ներկայացրել թվով 250 քաղաքացիներ»,– նշված է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ընդհանուր թվով 589 դիմումների դեպքում Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն իրականացրել են էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում՝ տեղայց և տեղազննություն, որոնցից թվով 522-ի դեպքում կարող ենք արձանագրել, որ բաժանորդների հարցերը պատշաճ պարզաբանված են՝ տեղում և հեռախոսազանգերի շրջանակներում:
67 հաշվիչ ուղարկվել է փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանցից 26-ն աշխատում է սահմանված ճշտության դասում, իսկ դիմումներից 41-ի դեպքում հայտնաբերվել են հաշվառման խափանումներ և ASKUE թվային հաշվառման համակարգում առկա նախկին ցուցմունքներ:
Խափանված ու նախկին ցուցմունքների դեպքում վերահաշվարկ է կատարվել և տվյալ բաժանորդներին սահմանված կարգով տրվել են փոխհատուցումներ: «Եթե դեռևս առկա են ձեր հասցեներում հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին, subject դաշտում նշելով «ծախսի անհամաձայնություն»,– եզրափակվում է կառույցի տարածած հաղորդագրությունը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ