Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Նոան» պարտվեց «Սիոնին» Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում Գլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 14.08.2026 ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան ԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն

«Նոան» պարտվեց «Սիոնին»Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանըՄարտուն Գրիգորյանը կալանավորվել էԻ՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայումԳլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 14.08.2026ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կանԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոնԱբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցումԿեսօրից հետո` կարճատեւ անձրեւ7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունԿակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարմանՄեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՋրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններՏավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվիՓրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայրԱլմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսըՎերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառովԿառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համարՌուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումըՀարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելիԿասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըTRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս ԽանդանյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԷսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինըԿոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համարԹուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվելԿասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո ՊերկովիչԱռաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետԳևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ
Հայաստան

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 2025 թվականին իրականացված աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Վարչությունը միայն 2025 թվականին նախաձեռնել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացրել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվող 38-ով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:

Էդգար Արսենյանի խոսքով՝ 2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ. 87 միլիոն 622 հազար դրամից 68 միլիոն 811 հազար դրամը բռնագանձվել է:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորման օրվանից (2020 թվականի սեպտեմբերի 3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն:

2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ: Այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքներն են պարզված, հայտնի չեն նաև իրավաբանական անձանցում մասնակցության արժեքները:

Վարչության՝ 2020-2025 թվականների աշխատանքները ամփոփելով նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով և հաշտության 9 համաձայնություններով՝ այս պահի դրությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ և 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ:

Այսպիսով, միայն  Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի: