Այս գործողությունների նպատակն է ավելի ամրապնդել Իսրայելի պաշտպանական դիրքերը
Իսրայելի բանակի ստորաբաժանումները սահմանափակ նպատակաուղղված ցամաքային գործողություն են սկսել շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության դեմ Լիբանանի հարավում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։
«ԻՊԲ-ի ստորաբաժանումները նպատակաուղղված և սահմանափակ գործողություն են սկսել Լիբանանի հարավի շրջանում՝ ահաբեկիչներին հայտնաբերելու և ոչնչացնելու, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները վերացնելու նպատակով», - ասվում է Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ: Ըստ ԻՊԲ-ի՝ այս գործողությունների նպատակն է ավելի ամրապնդել պաշտպանական դիրքերը՝ Իսրայելի հյուսիսի բնակիչների լրացուցիչ պաշտպանության համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները