Ալիևի նախկին փեսային քննադատել են հայկական արմատներով երգչին Բաքու հրավիրելու համար
Մոսկվաբնակ հայտնի ադրբեջանցի գործարար, երգիչ, Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Աղալարովը հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցների քննադատության թիրախում, քանի որ Բաքվում կայանալիք «Ժառա-2018» («Жара-2018») փառատոնին հրավիրել է հայկական արմատներով երգիչ Ալեքսեյ Չումակովին, գրում է rusarminfo.ru-ն՝ ադրբեջանական լրատվամիջոցներին հղումով:
Նախկինում Չումակովը պատմել էր, որ մոր նախնիները Լեռնային Ղարաբաղից են, բայց ինքն ու մայրը ծնվել են ուզբեկական Սամարղանդ քաղաքում: Նշվում է, որ սիրված կատարողը բազմիցս խոսել է հայկական արմատների մասին:
«Եվ ահա այժմ Էմին Աղալարովը Չումակովին Բաքու է հրավիրում»,-գրել է haqqin.az-ը:
Աղբյուրը նաև հիշեցրել է 2016թ. հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի այցի մասին: Այն ժամանակ Աղալարովին հաջողվել էր այնպես անել, որ Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակում» հայտնված Պավլիաշվիլիի բարեգործական համերգը Բաքվում այնուամենայնիվ կայանա:
Հայտնի է, որ Պավլիաշվիլին «սև ցուցակում» էր հայտնվել 2004թ. Արցախում համերգ տալու պատճառով:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...