Փաշինյանը ելույթ կունենա Ստրասբուրգի լիագումար նիստերի դահլիճում
Չորեքշաբթի՝ մարտի 11-ին տեղական ժամանակով ժամը 12:00-ին, Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Ստրասբուրգի լիագումար նիստերի դահլիճում, հայտնում է Եվրոպական խորհրդարանը։
«Փաշինյանի ուղերձը տեղի է ունենում Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որը, ակնկալվում է, որ կուրվագծի երկրի արագ զարգացող հարաբերությունների հետագա ընթացքը ԵՄ-ի հետ և խաղաղության գործընթացը հարևան Ադրբեջանի հետ։ ՀՀ կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելուն և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանը և ԵՄ-ին ապագայում հնարավոր անդամակցության հայտ ներկայացնելուն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Եվրամիությունն այժմ վիզաների ազատականացման երկխոսություն է վարում Հայաստանի հետ, և մայիսի 5-ին նախատեսված է ԵՄ-ՀՀ գագաթնաժողով։
Հաղորդագրությունում հայտնում են, որ սա Փաշինյանի երկրորդ ելույթն է Եվրախորհրդարանում՝ 2023 թվականի նախորդ այցից հետո։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները