Արմավիրի մարզում բացահայտել են ապօրինի որսի դեպքեր
Արմավիրի մարզի պարեկները մարտի 3-ին և մարտի 4-ին ծառայություն իրականացնելիս ապօրինի որսի դեպքեր են բացահայտել:
Մարտի 3-ին Նոր Կեսարիա գյուղի դաշտերում պարեկները նկատել են երկու տղամարդու, որոնք հրացանով որս էին անում: Պարզվել է, որ Բերքաշատ գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը որսորդական մեկփողանի ողորկափող հրացանով որսացել է 208 տափաստանային արտույտ, իսկ նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը երկփողանի ողորկափող հրացանով՝ 51 տափաստանային արտույտ:
Նույն օրը պարեկները Հուշակերտ-Բերքաշատ գյուղամիջյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Հուշակերտ գյուղի 60-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ մեքենայում կա ապօրինի պահվող ողորկափող որսորդական հրացան, ինչպես նաև 6 տափաստանային արտույտ: «ՎԱԶ-2106»-ը, ապօրինի հրացանով ու որսով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ապօրինի որսի հաջորդ բացահայտումը մարտի 4-ին էր: Պարեկները Ամասիա գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում նրանք նկատել են որսորդական հրացան և տափաստանային արտույտներ: Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 44-ամյա տղամարդը 46 արտույտը ապօրինի որսացել էր Վանանդ գյուղի դաշտերում: Նույն օրը բացահայտվել է ապօրինի որսի ևս մեկ դեպք՝ այս անգամ Նոր Կեսարիա գյուղի վարչական տարածքում:
Իրավախախտման համար պարեկները կանգնեցրել են Նոր Կեսարիա գյուղի 40-ամյա բնակչի վարած «Լադա» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են որսորդական հրացան և տափաստանային երեք արտույտ: Պարզվել է, որ 40-ամյա տղամարդը արտույտները որսացել էր գյուղի դաշտերում:
Մարտի 4-ին ապօրինի պահվող հրազենով ապօրինի որս արած անձանց են հայտնաբերել Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները Ագարակավան բնակավայր տանող ճանապարհին հայտնաբերել, ապօրինի որսի կասկածանքով ձերբալալել և «ՎԱԶ-211540» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 42-ամյա վարորդին և 61-ամյա ուղևորին: Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «ՎԱԶ-211540»-ի սրահի տեսանելի մասում հայտնաբերվել են ապօրինի պահվող երկփողանի որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 6 փամփուշտ, որսորդական հրացանի կրակված փամփուշտներ և 31 տափաստանային արտույտ, իսկ 61-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ կրակված 2 փամփուշտ: Պարզվել է, որ նրանք թռչունները որսացել են Ագարակավան տանող ճանապարհի հարակից դաշտից:
Ապօրինի որս կատարած տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ