Կատարը վճռականորեն դատապարտել է Սաուդյան Արաբիայի Ալ Հարջ քաղաքում բնակելի համալիրի վրա Իրանի հարձակումը
Կատարը վճռականորեն դատապարտել է Սաուդյան Արաբիայի Ալ Հարջ քաղաքում բնակելի համալիրի վրա Իրանի հարձակումը, որի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանի մարդ վիրավորվել է: «Կատարի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ կտրականապես մերժում է տարածաշրջանային երկրների վրա Իրանի Իսլամական Հանրապետության հարձակումների վերաբերյալ արդարացումները և ընդգծում է միջազգային իրավունքի ու բարիդրացիության սկզբունքների պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության խորացմանն ուղղված քայլերից խուսափելու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունը արտահայտել է Կատարի լիակատար համերաշխությունը եղբայրական Սաուդյան Արաբիային և աջակցությունը բոլոր այն միջոցառումներին, որոնք ձեռնարկվում են երկրի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար։
«Արտաքին գործերի նախարարությունը նաև իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Սաուդյան Արաբիայի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում»,- ասվում է Կատարի ԱԳՆ սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները