Ժայռի փլուզման հետևանքով Արտաշավան-Սաղմոսավան ջրատարը մնացել է հսկայական քարերի տակ (տեսանյութ)
Քիչ առաջ ժայռի փլուզման հետևանքով վթարվել է Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 70 լիտր ջրակորստով: Այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը:
Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ, և տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ: Քանի որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է, «Վեոլիա ջուր» թիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապահովի այլընտրանքային ճանապարհով:
«Վեոլիա ջուրը» խորհուրդ է տալիս հետևել ընկերության էջին՝ աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ