Թեհրանի նավթապահեստներին Իսրայելի հարվածներն իրենց մասշտաբներով տհաճ անակնկալ են եղել ԱՄՆ-ի համար. NYT
Թեհրանի շրջանի նավթապահեստներին Իսրայելի հարվածներն իրենց մասշտաբներով տհաճ անակնկալ են եղել ԱՄՆ-ի համար և տարաձայնություններ առաջացրել դաշնակիցների միջև` հայտնել է New York Times-ը:
Լրատվականի աղբյուրների համաձայն՝ Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներից առաջ այդ մասին տեղեկացրել են ԱՄՆ զինվորականներին, սակայն ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները զարմացած է հարձակումների մասշտաբով։ «Մենք չենք կարծում, որ դա լավ գաղափար էր»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Նշվում է, որ ԱՄՆ-ն մտահոգված է, որ Իսրայելի հարվածները հասարակ իրանցիներին սպասարկող ենթակառուցվածքներին կարող են ռազմավարական հետևանքներ ունենալ՝ համախմբել իրանական հասարակությունը և բարձրացնել նավթի գները։
Ավելի վաղ իրանական կողմը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կիրակի գիշերը հարվածել են Թեհրանում և նրա շրջակայքում գտնվող չորս նավթային պահեստի և էներգետիկ ենթակառուցվածքների ևս մեկ օբյեկտի:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հերքել է ամերիկացի զինվորականների մասնակցությունն այդ հարձակումներին: «Դրանք Իսրայելի հարվածներ էին»,- ասել է նա CNN-ին։ Ռայթի խոսքով՝ ԱՄՆ-ն ներկայումս չի պլանավորում հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները