Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում Գլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 14.08.2026 ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան ԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման

Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանըՄարտուն Գրիգորյանը կալանավորվել էԻ՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայումԳլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 14.08.2026ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կանԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոնԱբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցումԿեսօրից հետո` կարճատեւ անձրեւ7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունԿակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարմանՄեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՋրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններՏավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվիՓրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայրԱլմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսըՎերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառովԿառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համարՌուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումըՀարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելիԿասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըTRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս ԽանդանյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԷսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինըԿոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համարԹուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվելԿասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո ՊերկովիչԱռաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետԳևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
Հայաստան

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կատարված գողության դեպք. 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով գողություն:

Նախաքննության ընթացքում պլանավորված և իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև հանցավոր կազմակերպության մեկ այլ անդամի ինքնությունը, ով տուժողի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ, նախապես իմանալով վերջինիս ծննդյան տարեդարձն այլ վայրում անցկացնելու, ինչպես նաև տուժողի բնակարանում առկա գումարի, թանկարժեք զարդերի և այլ իրերի առկայության մասին, իրեն հայտնի տեղեկությունները տրամադրել է հանցավոր կազմակերպության անդամներին, դեպքին նախորդող օրերին մատնացույց արել բնակարանի գտնվելու վայրը, ինչպես նաև նախապես ընտրել փախուստի համար հավանական ճանապարհները:

Հանցավոր կազմակերպության անդամների բնակարաններում, ինչպես նաև նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաներում կատարված միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է  ինչպես հափշտակված գողոնի մի մասը, այնպես էլ բնակարանային գողություն կատարելու, բնակարանի դռներ բացելու, միմյանց հետ կապ հաստատելու համար նախատեսված այլ իրեր և առարկաներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 7-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը), իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գողությանն օժանդակելը) և 46-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելուն օժանդակելը):

7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել նաև, որ հանցավոր կազմակերպության անդամները նախկինում նույնպես կատարել են տարբեր հանցանքներ: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանցավոր կազմակերպության կողմից կատարված արարքները բացահայտելու և քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։