Արցախի հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ունենա. Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր
«Առավոտ» թերթը գրում է. «Փաստ է, որ Արցախի հակամարտության լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ կարեւորություն ունի։ Հատկապես Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես մեծ երկրների դերն է կարեւորվում։ Հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ունենա։ Այդ համատեքստում պետք է սերտորեն գործակցենք Ադրբեջանի հետ, ինչը մեզ թույլ կտա խնդիրը ոչ թե արագ լուծել, այլ դանդաղ, բայց՝ խելամտորեն»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը։
Նրա համոզմամբ՝ խնդրի խելամիտ լուծումը ենթադրում է երկուստեք փոխզիջումների ճանապարհ։ «Առավոտ»-ի նկատառմանն ի պատասխան, թե Ադրբեջանն իր ռազմատենչ քաղաքականությամբ ցույց է տալիս, որ չի ցանկանում բանակցել փոխզիջումների շուրջ, նա այդպես արձագանքեց. «Պետք է որոշում կայացնել Ադրբեջանի հետ, ոչ թե Ադրբեջանի դեմ։ Այդ հարցում Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը , կարող է լավ «մոդերատորի» դեր տանել, որպեսզի հարցը լավագույնս լուծվի։ Այսինքն՝ երրորդ երկրի բարի կամքի դրսեւորումը նպաստավոր կլինի՝ ի դեմս երկու կողմից փոխզիջումների»։
Ալբերտ Վայլերի կարծիքով՝ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ. «Բայց Ռուսաստանը նաեւ Ադրբեջանի հետ է շատ լավ հարաբերությունների մեջ։ Որպես մեծ երկիր՝ նա կարող է էական ազդեցություն ունենալ Արցախի խնդրի կարգավորման գործում։ Այդ նպատակով պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն հակամարտության խաղաղ կարգավորման համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում