Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում է երկրի տարածքում գտնվող իրանական ակտիվները սառեցնելու հնարավորությունը, հայտնում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին, որոնք ծանոթ են քննարկումների ընթացքին։ WSJ հաղորդում է, որ եթե ԱՄԷ-ն գնա նման քայլի, ապա Իրանի՝ օտարերկրյա արտարժույթի շուկա եւ միջազգային առեւտրային ցանցեր մտնելու հնարավորությունը զգալիորեն կսահմանափակվի։ Էմիրությունների ներկայացուցիչները մասնավոր կարգով արդեն տեղեկացրել են Իրանին, որ նման միջոցներ կարող են կիրառվել, նշում են թերթի աղբյուրները աղբյուրները։
Այս ֆոնին հետաքրքիր է, որ առանձին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄԷ Կենտրոնական բանկի կառավարիչ Խալիդ Մուհամմադ Բալաման։ Հայաստանում ԱՄԷ դեսպանության՝ Հանրային ռադիոյի տրամադրած հաղորդագրության համաձայն՝ նա նշել է, որ ԱՄԷ բանկային և ֆինանսական ոլորտը շարունակում է ցուցաբերել ամենաբարձր մակարդակի դիմադրողականություն և կայունություն, երկրի բանկերը, ֆինանսական հաստատությունները և ապահովագրական ընկերությունները գործում են բնականոն ռեժիմով և շարունակում են արդյունավետ ու անխափան կերպով մատուցել իրենց ծառայությունները հաճախորդներին և հանրությանը։
«Չնայած տարածաշրջանում այս ժամանակահատվածում տեղի ունեցած հաջորդական աշխարհաքաղաքական զարգացումներին՝ Կենտրոնական բանկը, ինչպես նաև ԱՄԷ բանկային ու ֆինանսական ոլորտը մշտապես ցուցաբերել են դիմակայունության, հարմարվողականության և կայուն աճ ապահովելու բարձր կարողություն»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ ԱՄԷ ԿԲ ղեկավարի՝ երկրի բանկային և ֆինանսական ոլորտը շարունակում է պահպանել կապիտալի բավարարության և իրացվելիության շատ բարձր մակարդակ։ «Մեր վերահսկողական և կարգավորող լիազորությունների շրջանակում մենք մշտապես վերահսկում ենք ֆինանսական կայունության և իրացվելիության հիմնական ցուցանիշները բանկային և ֆինանսական ոլորտում։ Մենք նաև պարբերաբար իրականացնում ենք գնահատումներ և սթրես-թեստավորման գործընթացներ՝ ապահովելու ֆինանսական համակարգի շարունակական կայունությունն ու դիմակայունությունը»,- ասել է Մուհամմադ Բալաման։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները