Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում Տավուշի և Կոտայքի մարզերում մեկնարկել է երեխաների մասնակցության գրանցումը։
Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝
- 8–12 տարեկաններ
- 13–17 տարեկաններ
Լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի ուսուցումը յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է իրականացնել 3-ական խմբերով։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Սովորողի օրագիր» էջում բացված համապատասխան բաժնում։ Գրանցումն իրականացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
Լողի դասընթացներին երեխայի մասնակցությունն անվճար է․ գրանցման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 25-ն է:
Լողի ուսուցումը կանցկացվի Իջևան և Հրազդան համայնքներում գործող «Հրազդանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ի և «Իջևանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ի լողավազաններում՝ փորձառու մասնագետների ուսուցմամբ՝ ապահովված համապատասխան անվտանգության համակարգերով։
Այս փուլում ծրագրից կարող են օգտվել վերոնշյալ մարզերի դպրոցականները՝ ընդհանուր 66 երեխա։ Ընտրվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (emis.am) գրանցված առաջին վեց տասնյակ երեխաները, իսկ մնացած հայտատուների համար ձևավորվում է սպասման փուլ՝ հաջորդաբար ծրագրում ընդգրկելու նպատակով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն՝ հեռ․ 010 599-699 [ներքին՝ 637] կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ